Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցեր է քննարկել Ֆրանսիայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18–ին է մեկնել Ֆրանսիայի Հանրապետություն: