ՀԱՊԿ երկրները համաձայնեցրել են խաղաղապահների «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների պլանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները Բիշքեկում համաձայնեցրել են Ղրղզստանում կայանալիք «Անխախտ եղբայրություն 2023» խաղաղապահ ուժերի զորավարժությունների անցկացման պլանն ու կարգը: Այդ մասին, այսօր՝ հունիսի 20-ին, հաղորդել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են ռազմական պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչներ: