Լրահոս
Կարևոր


Տիգրան Ավինյանի սափրվելու իրական պատճառը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գաղտնիք չէ, որ նախահեղափոխական շրջանում ՔՊ-ական ակտիվիստ տղամարդիկ հիմնականում չէին սափրվում՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև մանր ու միջին կալիբրի այլ ՔՊ-ականներ: Եվ պատճառն էլ հասկանալի է՝ նրանք ընդօրինակել էին Փաշինյանի իմիջը և մինչև այժմ չեն հրաժարվում հեղափոխության սիմվոլ դարձած մորուքներից:

Այդպիսին էր նաև նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ով մինչ հեղափությունը մշտապես սափրված էր, ապա ընդօրինակեց Փաշինյանի ոճը, հիմա կրկին վերադարձել է նախկին տեսքին: Եվ ահա այստեղ է, որ հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

44-օրյա պատերազմից և Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Տիգրան Ավինյանը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ովքեր հրապարակային հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին, ընդգծված դիստանցիա է պահում ՔՊ-ից և Փաշինյանից՝ ձգտելով մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում: Նրանից մենք չենք լսում կտրուկ հայտարարություններ, նա չի հայտնվում թեժ բանավեճերի կիզակետում և որևէ գնահատական հնչեցնելիս էլ դա անում է անչափ հաշվարկված: ՔՊ-ից դիստանցիա պահելը արտահայտվեց նաև նրանով, որ Ավինյանը որոշում կայացրեց չընդգրկվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում, ինչը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց հանրության շրջանում և մեծ դժգոհություն առաջացրեց հենց ՔՊ-ականների մոտ, քանի որ այդ քայլը դիտվեց իբրև թիկունքից հարված թիմակիցներին:

Այժմ էլ Տիգրան Ավինյանը որոշել է այդ դիստանցիան պահել այլ, ավելի կրեատիվ ձևով՝ սափրվելով, ակնհայտ է, որ նա չի ցանկանում ասոցացվել ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի հետ, ում վարկանիշը, ըստ վերջին բոլոր սոց.հարցումների և չափումների, գահավիժել  է և հասել պատմական մինիմումի: Ավելին՝ Ավինյանը իրեն շրջապատում  է հիմնականում ոչ ՔՊ-ականներով՝ նաև այդպիսով ընդգծելով, որ ինքը առանձին խաղացող է: Բնականաբար, դա արտահայտվում է նաև որոշակի գործողություններով, որոնք ուղղակի կամ անուղղակի հաակսում են ՔՊ-ականների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած օրակարգին: Դիցուք՝ Ավինյանը, ի հեճուկս Փաշինյանի կողմից հնչեցրած դժգոհությունների, ոչ  միայն չդադարեցրեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի կառուցումը, այլև դրա բացման ժամանակ ինքն իրեն գովազդեց և այնուհետև հրապարակայնորեն աջակցեց հուշարձանի գաղափարին: Կամ մեկ այլ օրինակ՝ Ավինյանի հայտնվելը պատարագի առաջին շարքում, մի դեպքում, երբ եկեղեցի-իշխանություններ հարաբերությունները բավական լարված են: 

Բնական է, որ  Նիկոլ Փաշինյանն սկսել է խիստ անվստահությամբ վերաբերվել Ավինյանին՝ հաշվի առնելով վերջինիս կողմից գրեթե չթաքցվող՝ ավելի բարձր քաղաքական հավակնությունները։ Գաղտնիք չէ, որ Տիգրան Ավինյանը համարվում է Արևմուտքի համար ընդունելի և պրո-արևմտյան դիրքորոշում ունեցող պաշտոնյա․ վերջինս հեղափոխությունից հետո և հատկապես փոխվարչապետ եղած ժամանակ բավական լոյալ էր վերաբերվում արևմտյան և հատկապես այսպես կոչված՝ «սորոսական» ՀԿ-ներին՝ նրանց արտոնություններ տրամադրելով և հարկերից ազատելով: Վերջինիս նշանակումը փոխքաղաքապետի պաշտոնում, շատերի կարծիքով, Փաշինյանի ռևերանսն էր Արևմուտքին, սակայն որոշակի ռիսկերով, քանի որ Ավինյանը մի շարք այլ ՔՊ-ականների շարքում դիտվում էր իբրև Նիկոլ Փաշինյանի հավանական իրավահաջորդ, իսկ քաղաքապետի պաշտոնում նա էլ ավելի անվերահսկելի կարող է դառնալ:

Այժմ, երբ Ավինյանը կրկին փորձում է դիրքավորվել իբրև առանձին խաղացող և դիստանցիա պահել ՔՊ-ից, պատահական չեն իշխանական և իշխանամերձ մամուլի կողմից նրան հասցվող հարվածները: Այնուհետև որպես առաջին նախազգուշական քայլ՝ կալանավորվեց Ավինյանի մտերիմներից համարվող Գևորգ Սիմոնյանը, ընդ որում, քրեական գործի շրջանակներում, որի ընդգրկման ժամանակահատվածում Երևանի փոխքաղաքապետը զբաղեցնում էր Պարետի պաշտոնը։ Հարուցված քրեական գործը կազմված է այնպես, որ ցանկացած պահի կարող է դրանում շրջանառվել նաև Տիգրան Ավինյանի անունը՝ որպես չարաշահումների օղակի կարևոր դերակատար։ Սակայն Փաշինյանը դեռևս չի գնում այդ քայլին՝ հասկանալով այն իմիջային վնասները, որոնք ընտրություններից առաջ կարող է կրել ՔՊ-ն՝ ընդհանրապես կորցնելով Երևանը «վերցնելու» շանսը։  Ավինյանի ինքնուրույնությունը կանխելու նպատակով Փաշինյանը ևս մեկ կարևոր որոշում է կայացրել, այն է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի ոչ թե Ավինյանի «մարդը», այլ վարչապետի ամենահավատարիմ և վստահելի թիմակիցներից մեկը՝ Արմեն Փամբուխչյանը:

Պատերազմից հետո տված իր ասուլիսներից մեկում Նիկոլ Փաշինյանը խոսեց այն սենյակների մասին, որտեղ իր դեմ են հանդես գալիս։ Նա նշեց, որ այդ սենյակները երեքն են, թեև չբացառեց, որ դրանց քանակն ավելի շատ կարող է լինել։ Ակնհայտ է, որ այդ սենյակներից առնվազն մեկում տեղակայված է Տիգրան Ավինյանի բևեռը, թևը և վերջինս չի էլ թաքցնում, որ ցանկանում է հանդես գալ իբրև առանձին ակտոր և վերջինիս սափրվելն ընդամենը այդ փաստը ապացուցող դրվագներից մեկն էր...

Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան