Լավրովը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին գլոբալ գերակայության հասնելու փորձի ռիսկերի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա մեղադրել է Հյուսիսատլանտյան դաշինքին, որ ՆԱՏՕ-ն փորձում է «խաղի կանոններ» թելադրել մոլորակի բոլոր տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրասիայի արեւելքի համար։ Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն սադրանքներ է ստեղծում Չինաստանի դեմ՝ խրախուսելով ռազմական բլոկների ստեղծումը և նպաստելով իր ներկայությանը տարածաշրջանում։
«Սա վտանգավոր խաղ է։ Եվ վաղ թե ուշ ՆԱՏՕ-ն պետք է գիտակցի իր անհեռանկարությունն ու փակուղային լինելը»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ճանաչի իրականությունը, որը, ըստ Լավրովի, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումն է։