Աստանայում կայացել է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները Աստանայում քննարկել են Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների վերականգնման «ճանապարհային քարտեզի» տարրերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մայիսի 10-ին Մոսկվայում չորս երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ մասնակիցները սկսել են քննարկել սիրիա-թուրքական միջպետական հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզի տարրերը՝ Պաշտպանության և հատուկ ծառայությունների նախարարությունների կատարած աշխատանքի կոորդինացմամբ»,- ասված է հունիսի 20-ին Աստանայում կայացած հանդիպման մասին հաղորդագրությունում։