Պայթյուն Ռուսասատանում. կան զոհեր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի վառոդի գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 14-ի սահմաններում թիվ 3 արտադրամասում։ Պայթյունից հետո սենյակում հրդեհ է բռնկվել, այն արագ մարվել է։
Վերջին տվյալներով՝ 4 մարդ է մահացել։ Եվս 2-ը վիրավորվել է, նրանց օգնություն են ցուցաբերում բուժաշխատողները։
Տամբովի մարզի նահանգապետ Մաքսիմ Եգորովի խոսքով, հրդեհի պատճառը մարդկային գործոնն է։ «Կարող եմ միանշանակ ասել՝ սա ահաբեկչություն չէ, գործարանի աշխատողներին ու հարակից բնակավայրերի բնակիչներին ոչինչ չի սպառնում, վառոդի գործարանն աշխատում է բնականոն հունով, արտադրությունը չի դադարեցվել»,- վստահեցրել է նա։