Մտահոգիչ լուր՝ կրկնակի շրջափակման մեջ գտնվող Հին Շենից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուշիի շրջանի կրկնակի շրջափակման մեջ հայտնված Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։
Այս մասին Արցախպրեսի հետ զրույցում նշել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
«Մինչև երկկողմանի շրջափակումը, պետնախարարի հետ համաձայնեցնելով, պետք է ծանր հիվանդություն ունեցող անձանց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխեինք համապատասխան բուժհաստատություններ, ինչը, սակայն, վերջին դեպքերի պատճառով անհնար է դարձել»,- մանրամասնել է համայնքապետը:
Նրա խոսքով՝ այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել մինչև կրկնակի շրջափակումը:
«Այս պահի դրությամբ համայնքում առկա են նաև ալյուր, շաքարավազ, բանջարեղեն: Շուտով Կարմիր Խաչի օգնությամբ նորից պարենամթերք կբերվի։
Ավելին՝ այստեղ