Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ի ցերեկն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ը նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքում`
Հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.80C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.00C (1986 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.50C