Ողբերգական դեպք Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանում, ասօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաներին և քննիչներին հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գնտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոց 66/5 հասցեում կառուցվող էլիտար շենքի տարածքից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարձրությունից վայր է ընկել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։