Լրահոս
Կարևոր


Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկությունը, ցավոք, վստահելի է. Զախարովա

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱՄՆ պահանջ-սպառնալիքի մասին տեղեկատվությունը, ցավոք, վստահելի է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մի շարք ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների մասին հարցին, թե ԱՄՆ-ն իբր պահանջում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններից Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ինչ-որ երրորդ երկրում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Բաքուն «հակահաբեկչական գործողություն» կիրականացնի Լեռնային Ղարաբաղի դեմ, հաղորդում է News.am–ը։

«Նախ, ինչ վերաբերում է լրատվամիջոցներում հայտնված նյութին, ապա այն հայտնվել է մի քանի աղբյուրներում, ցավոք, այնտեղ տրված տեղեկությունը վստահելի է։ Երկրորդ՝ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությանը Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման շուրջ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք շահագրգիռ կողմերին։

Երրորդ՝ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին արդեն նշածս եռակողմ հայտարարության համաձայն։ Այն սահմանում է իր գործունեության հիմնական շրջանակը։ Եվ ես ևս մեկ անգամ կցանկանայի կրկնել, որ ռուս խաղաղապահների հիմնական խնդիրն է պահպանել հրադադարի ռեժիմը իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հարցին, թե որքանով են հնարավոր նման գործողությունները, Զախարովան նշել, որ «ցավոք, հիմքեր կան նման մտքի դպրոցի գոյության մասին տեղեկությունների համար»։

«Իսկ հետո ամեն ինչ կախված է նրանից, թե մեր որդեգրած այս հայտարարություններում որքանով կհաղթի ամրագրված իրավական մոտեցումը, թե՞ ամեն դեպքում, կիրականացվի, կամ գոնե փորձ կարվի կյանքի կոչել այս կործանարար ծրագիրը, որի մասին գրել են լրատվամիջոցները։

Սա բազմիցս կարդացել ենք կողմերին համաձայնեցված, օրինական, լեգալ ճանապարհից ինչ-որ կերպ հեռացնելու և իրադարձությունների ինչ-որ քաոսային, անկանխատեսելի զարգացման մեջ ներքաշելու փորձերի, նկրտումների, ցանկությունների մասին։ Մենք, իհարկե, կողմ ենք առաջինին: Մենք, իհարկե, ցանկանում ենք, որ այն ամենը, ինչ համաձայնեցված է, կատարվի։

Ինձ թվում է՝ մենք արդեն բավականաչափ ներդրել ենք մեր ջանքերը, ամեն ինչ ապացուցել ենք բոլորին և պատրաստ ենք քայլ առ քայլ աշխատել բոլոր ուղղություններով՝ սկսած տեղում իրավիճակից մինչև տնտեսություն։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այս ճանապարհը հաստատ վարդերով ծածկված չէ: Սա շատ դժվար ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է հսկայական ջանքեր։ Բայց մենք դա արեցինք, և մենք պատրաստ ենք դա անել հետագայում», - եզրափակել է Մարիա Զախարովան:

Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր