Նոր սահմանափակումներ են մտցվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով օնլայն խաղատներում քաղաքացիների կողմից խաղադրույք կատարելու հարցին և դրանից բխող խնդիրներին, ասաց, որ ներկա կարգավորումներով օրենքը հնարավորություն է տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել բանկային և քարտային հաշիվներ, որոնք իրենց չեն պատկանում: «Նոր կարգավորմամբ մենք պահանջում ենք, որպեսզի դրամապանակ ունեցողին կցվի միայն իրեն պատկանող և իր անունով քարտային և բանկային հաշիվ: Սրանով մենք հետագայում հնարավորություն կունենանք արդեն սահմանափակումներ մտցնելու այլ փոփոխություններով նույն այդ նպաստ ստացողների կամ վարկային պարտավորություն ունեցողների համար: Այսինքն՝ այս գործիքը մեզ հնարավորություն կտա արդեն վերլուծություն իրականացնել այդ մարդկանց պրոֆիլները և սահմանափակումներ դնել այս ուղղությամբ»,- ասաց նախարարը: