Լրահոս
Կարևոր


ՔՊ-ական գործարար պաշտոնյաների 10-յակը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հեղափոխական պաշտոնյաների մոտ վերջին տարիներին հետաքրքիր տենդենց է նկատվում, նրանցից շատերը ցանկանում են պետական պաշտոնյայի աշխատավարձից զատ այլ եկամտի աղբյուրներն էլ ստեղծել և, կարծես թե, գտել են լուծումը․ միմյանց հերթ չտալով՝ ՔՊ-ականները տարբեր ընկերությունների արժեթղթեր են ձեռք բերում:
 
Դիցուք՝ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը հայտարարագրել է ԱՁ «Նարեկ Ղուշչյան» ընկերության 100 տոկոս բաժնեմաս: Պարզվում է՝ նա 2016 թվականին Իջևանում որպես նվիրատվություն բնակարան է ստացել: Իսկ նրա եկամուտները կազմել են 33,000.00 ռուսական ռուբլի և 9,972,349.00 դրամ, փոխմարզպետի կնոջ՝ Աննա Ալիխանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջինս Երևանի կենտրոն համայնքում բնակարան է ձեռք բերել, սակայն հայտնի չէ, թե երբ է կատարվել գնումը: Բացի այդ, նա 2018-ին որպես նվիրատվություն է ստացել ավտոմեքենա, 5,843,500.00 դրամի բանկային արժեթուղթ է ձեռք բերել, բացի այդ 22,738.00 դրամի վարկ է վերցրել:
 
ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը 2018-ին 60 տոկոս բաժնային արժեթուղթ էր հայտարարագրել, թե որ ընկերությունում` հայտնի չէ։
 
Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը  գնել է պարտատոմս, որի գինը տարեվերջին կազմել է 60 մլն դրամ: Թե կորոնավիրուսի տարածման շրջանում և պատերազմական իրավիճակում ումից է Մ. Պողոսյանը գնել այդ պարտատոմսը և ինչ նպատակով՝ հայտնի չէ: Պողոսյանը հայտարարագրում չի նշել գործարքի մյուս մասնակցի տվյալները: Համապատասխան սյունակում գծիկ է դրել, ինչը համակարգն ընդունել է որպես տվյալ և ընդունել է հայտարարագիրը, մինչդեռ այդ դաշտը պետք է պարտադիր լրացվեր:
 
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ութ ընկերություններում ունի տարբեր չափերի փայեր, բաժնետոմսեր ու բաժնեմասեր։ ՔՊ-ական պատգամավորը, ըստ հայտարարագրի, 2020-ին 8 մլն դոլարով գնել է արժեթուղթ, որի հասցեն Նյու Յորքի Nasdaq-ն է։
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը շահաբաժին ունի Ճաննախագիծ ՍՊԸ-ում:   Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:
 
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը  ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։
 
Ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ Զարեհ Սինանյանի արժեթղթերը կազմել են 336 հազար դոլար, որոնք նա ձեռք է բերել 2004 թվականին: Գործարքի մյուս կողմը «Նեյշնլ լայֆ գրուպ» ընկերությունն է։ Այն գրանցված է ԱՄՆ-ում և զբաղվում է ապահովագրությամբ։
 
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 12,000,000.00 դրամի եկամուտ է ստացել «Աբովյան 39» ՍՊԸ-ի իր շահաբաժնից: Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը, և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը: Միևնույն ժամանակ, պետք է նշենք, որ Ավանեսյանի հետ կապվող մեկ այլ՝  «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը:
 
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ունի 500,000 և 50,000 ՀՀ դրամի արժետոմսեր, 4,580,678 ՀՀ դրամ փոխառություն «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ից և 2,744,000 ՀՀ դրամ՝ «Սիմարտեկ» ՓԲԸ-ից։ Ուշագրավ է, որ վերջինիս կենսագրությունից պարզ է դառնում, որ 2007 - 2016 Խաչատրյանը աշխատել է որպես «Սիմարտեկ» ՓԲԸ (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում, էլ. հոսանքի բաշխման, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերական պրոցեսների ավտոմատացման լուծումների մատակարար) տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։
 
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ընտանիքին է պատկանում «Մավշին» ՍՊԸ-ն:   Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։
Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր