Լաչինի միջանցքի արգելափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում․ կիպրացի պատգամավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լաչինի միջանցքի արգելափակումը վտանգում է հազարավոր մարդկանց կյանքը՝ ստիպելով նրանց ապրել սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ անհրաժեշտության պայմաններում, ինչը էթնիկ զտման սպառնալիք է։
Կիպրացի պատգամավոր Ջորջ Լուկայդեսը ԵԽԽՎ-ում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովում» թեմայով քննարկման ժամանակ նշել է՝ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ճանաչի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները և մարդու իրավունքների լուրջ խախտումները։
Ադրբեջանը պետք է ամբողջությամբ հետևի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և կյանքի կոչի Միջազգային դատարանի և ՄԻԵԴ որոշումները։