Օդանավակայանում 14 տաքսու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ երկօրյա համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 40 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում 14 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու հիմքով։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնողների նկատմամբ վերահսկողությունը պարբերական է, ուստի՝ հորդորում է փոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, հակառակ դեպքում՝ կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։