Լրահոս
Կարևոր


Արցախի 120 հազար հայերը՝ վտանգի առաջ․ Ադրբեջանը մերժել է անվտանգության երաշխիքներ տալ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Արցախը կանգնելու է էթնիկ զտումների առաջ, որովհետև Ալիևը շատ բացեյբաց ասել է` Արցախ ոչ ոք չի մտնելու և մենք ենք որոշելու՝ ով է այնտեղ ապրելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի արած հայտարարությանը։

Խոսքը Reuters-ի հրապարակման մասին է, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը:

Վերջինս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերը նշված պահանջը «միջամտություն է Ադրբեջանի գործերին»։

«Երբ Փաշինյանը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, դա նշանակում էր, որ նա Ադրբեջանին տրամադրում է խաղաթուղթ` ինչ ուզում ես արա այդ 120 հազար հայի հետ, և մնացած բոլոր բանավոր խոսքերը, իհարկե, ոչ մի ուժ չունեն»,-ասաց Ադիբեկյանը։

Ըստ նրա՝ Արցախյան երկու պատերազմների մասնակիցները ենթարկվելու են պատժի,  այսինքն՝ Արցախում բնակվող բոլոր տղամարդիկ` 18-80 տարեկան, ենթարկվելու են ռեպրեսիաների, լավագույն դեպքում՝ նրանք կվտարվեն Արցախից, վատագույնը՝ նրանք կբանտարկվեն կամ կխոշտանգվեն և կմատնվեն մահվան։

«Մենք ունենք Եվրոպական դատարանի որոշում, երեկ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, բայց Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրում, որովհետև այդ նույն պետությունները, կառույցները, Ադրբեջանի հետ վարում են բիզնես` գազի և նավթի առքուվաճառք են անում։ Այս ամենի ֆոնին մենք ունենք թույլ, ոչ մի քաշ չունեցող մարդկանց բանավոր խոսք, ինչ-որ թղթային տեսքով հորդորներ և պահանջներ, իսկ մյուս նժարի վրա մենք ունենք միլիարդավոր ներդրումներ օկուպացված տարածքներում և փող աշխատելու աղբյուր, և բնական է, որ երկրորդը ավելի շահեկան կարգավիճակում է և ավելի մեծ հաջողություններ կբերի, քան Փաշինյանի մեղանչանքները և բանավոր խոսքը»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը տեսակետ հայտնեց, թե Հայաստանը այստեղ անելիք այլևս չունի․ Հայաստանը ինքն է իր իրավունքը զրոյացրել, իսկ Ադրբեջանի վրա կարող ենք ազդել հետևյալ մեխանիզմներով․

«Առաջինը՝ Փաշինյանին ձերբակալել և բանտարկել, երկրորդը՝ նոր պատերազմ և հաղթանակ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Արցախում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջը։

«Սա մեր խնդիրն է, և նման միջամտություն մեր ներքին գործերին մենք չենք ընդունում: Ադրբեջանն անոմ է ամեն ինչ, որպեսզի երաշխավորվեն այդ բնակչության իրավունքները»,- ասել է Բայրամովը։

 
 
 
 
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»