Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` հունիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-29-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 24-ի ցերեկը սպասվում է, 27-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +28+30 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+27,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19 +23,
Լոռիում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+24,
Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20 +23,
Ավելին՝ այստեղ