Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը․ Էրդողանը՝ Պուտինին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի վերջին իրադարձությունները: <...> Նախագահ Էրդողանն ասել է, որ մենք՝ որպես Թուրքիա, պատրաստ ենք նպաստել իրադարձությունների շուտափույթ լուծմանը խաղաղության և հանգստության պայմաններում», - ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում։
Էրդողանը նաեւ ընդգծել է, որ կարեւոր է ողջախոհությամբ գործել։ Նա ասել է, որ ոչ ոք չպետք է փորձի օգուտ քաղել Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններից։