Լուկաշենկոն հանդիպումներ է անցկացրել ուժայինների հետ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպումներ է ունեցել ուժային բլոկի և զինվորականների հետ՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին։
«Օրվա ընթացքում Բելառուսի նախագահը երկու հանդիպում է անցկացրել՝ ուժային բլոկի ղեկավարության և զինվորականների հետ»,- ասել է Էյսմոնտը՝ պատասխանելով Լուկաշենկոյի և ուժային բլոկի չնախատեսված հանդիպումների հնարավորության մասին հարցին։
Նա չի բացահայտել այդ հանդիպումների բովանդակությունը։