Վրաստանի նախագահը կոչ է արել ԱԽ նիստ գումարել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի պատճառով Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել և քննարկել իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ես հրապարակայնորեն կոչ եմ անում վարչապետին անհապաղ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել: Կարծում եմ, որ մի քանի հարցեր, որոնք պետք է քննարկվեն այսօր, այլևս չեն կարող սպասել: <...> Խորհուրդը պետք է քննարկի Աբխազիայում և Ցխինվալում արձագանքները, որպեսզի թույլ չտրվի անջատողականներին այս իրադարձություններն օգտագործել՝ բնակչության մեջ անտեղի վախեր բորբոքելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակի վերաբերյալ արտակարգ ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև կոչ է արել խստացնել վերահսկողությունը սահմանին եւ վերանայել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։