Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությանը։
Լուկաշենկոն Պուտինին տեղեկացրել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Բելառուսի ղեկավարին կատարած աշխատանքի համար։
«Այսօր ժամը 21:00-ին Բելառուսի և Ռուսաստանի նախագահները կրկին հեռախոսազրույց են ունեցել: Բելառուսի նախագահը Ռուսաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է «Վագներ»-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին: Ռուսաստանի նախագահը սատարել և շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար»,- ասված է հաղորդագրությունում։