Հաղարծինում բախվել են BMW X5-ը ու «Jeep Grand Cherokee»-ին․ կա 4 վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ոսկանյանի վարած BMW X5 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սմբատ Մատինյանի վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում կատարել հերթապահություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։