Լրահոս
Կարևոր


«ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար

Հասարակություն

Տաթեւում հանգստյան օրերին մեկնարկել է Սյունիքի պատմության եւ լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները, որոնց մեջ բավականին շատ են օտարերկրացիները, երկու օր անմիջականորեն շփվում են Սյունիքի պատմությանն ու լեգենդներին, ներկա լինում ու անձամբ մասնակցում թատերական բեմադրությունների, վարպետության դասերի, ունկնդրում են երաժշտություն, սովորում մեր ազգային պարերը եւ խաղերը, համտեսում ավանդական ուտեստներ, այցելում Սյունիքի պատմական գյուղեր։

Փառատոնի ծրագրում ամենատպավորիչներից մեկը, թերեւս, «ՏաԹեւեր» ճոպանուղու թռիչքն է Որոտանի կիրճի վրայով դեպի 9-րդ դարում հիմնադրված  միջնադարյան հոգեւոր, կրթական եւ ճարտարապետական կոթող Տաթեւ վանական համալիր։ Ու, թերեւս, քչերը գիտեն, որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար մարդատար այս ճոպանուղին 2010 թվականին գործարկվել է Ռուբեն Վարդանյանի «Տաթեւի վերածնունդ» շահույթ չհետապնդող հիմնադրամի միջոցներով, որի հիմնական նպատակներն են Տաթեւի վանքի վերակառուցումը, Սյունիքի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղեր եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթեւի զբոսաշրջային ուղղության զարգացումը, տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց․ «Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերները եւ համախոհները որոշեցին, որ պետք է կառուցել «ՏաԹեւեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել, դրվեց Տաթեւի նոր պատմության հիմքը։ Ուղիղ 13 տարի հետո մենք այստեղ ենք ու ներկա ենք «Սարերում» խորագիրը կրող փառատոնին։ Խորագիրը շատ կարեւոր է, մանավանդ այս տարիներին, քանի որ Սյունիքը, հատկապես այս ժամանակահատվածում մեր երկրի կարեւորագույն մարզերից մեկն է։ Մենք փորձել ենք ստանալ հին պատմության եւ ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տարածաշրջանում տեսնում։ Այսինքն, հյուրերը ոչ միայն դիտում են դրանք, այլեւ մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթեւում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները եւ կարեւոր անձինք, մասնավորապես, Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը՝ այն ամենակարեւոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց, վերածնվեց։

Փառատոնի մասնակիցների համար տուրեր են կազմակերպված Հին Հալիձոր, որտեղ մարդիկ ապրում են 18-րդ դարի շրջանում, տեսնում «այն ժամանակվա ապրելակերպը։

«Տաթեւի վերածնունդ» ծրագիրը ստեղծված է հենց զբոսաշրջության զարգացման համար, քանի որ Սյունիքի մարզը ամենահեռուն է մայրաքաղաքից։ Երբ 2010 թվականին ստեղծվում էր ճոպանուղին, այն ժամանակ տարեկան մոտ հինգ հազար զբոսաշրջիկ էր այցելում Սյունիք։ Իսկ այս 13 տարիների ընթացքում նվազագույն թիվը հասել է 150 հազարի հենց Ռուբեն Վարդանյանի այս նախագծի շնորհիվ։ Եվ 2010 թվականից մինչեւ օրս ունենք արդեն 1 միլիոն 300 հազարից ավելի զբոսաշրջիկ, որոնց սպասարկել է «ՏաԹեւեր» ճոպանուղին։ Այս թիվը գնալով մեծանում է։

 

Անպայման ուզում եմ հավելել, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը տեսանելի ազդեցություն է ունեցել նաեւ տեղի բնակչության համար զբաղվածության, աշխատատեղերի, ենթակառուցվածքների զարգացման առումով։

Aravot.am-ի հարցին, թե 44-օրյա պատերազմից հետո զբոսաշրջիկների հոսքի տատանում նկատվո՞ւմ է, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց․ «COVID-ի ժամանակ, չարաբաստիկ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո զբոսաշրջիկների հոսքը բավականին նվազել էր։ Բայց հիմա վերստին աճը  տեսանելի է եւ 2023 թվականին այն պետք է որ կրկնապատկվի, քանի որ հոսքը դեպի Տաթեւ եւ հետաքրքրությունը դեպի Հայաստան աճել է ու շարունակում է աճել»։

Աշոտ Հակոբյան


Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ