Ադրբեջանի կառավարությունն իրավունք չունի անել այն, ինչ ուզում է. Թինի Քոքս
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր լինի օգնություն հասցնել, հաղորդում է Լուրերը:
«Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է: Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ միջանցքից: Այն փակված է, և դա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը: