Փաստաբանական համայնքի մեր գործընկերները մեկօրյա գործադուլ իրականացրեցին. Ավետիք Չալաբյան
ՀասարակությունՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թեև փոքր ինչ ուշացած, ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել փաստաբանական համայնքի մեր գործընկերներին, որոնք ոչ միայն կարևորագույն աշխատանք են կատարում՝ մեր երկրում մարդու իրավունքերի պաշտպանության բնագավառում, այլև իրենց անձնական և կոլեկտիվ քաղաքացիական պատասխանատվությամբ և նախանձախնդրությամբ, լավ օրինակ են ծառայում մեր բոլորիս համար։
Հատուկ ցանկանում եմ առանձնացնել նաև մեր համախոհ և գործընկեր Վարազդատ Հարությունյանին, որը լինելով այս գործողության կազմակերպիչներից մեկը, օրվա ընթացքում այնուամենայնիվ մի փոքրիկ "բացառություն" կատարեց "Հայաքվե"-ի համար, իր հստակ փաստարկներով և անհերքելի փաստերով հակադարձելով Երևանի քաղաքապետարանին, որը փորձում էր կեղծ պատճառաբանություններով սքողել սեփական հանցավոր վարքագիծը, և խուսափել դրա համար իրավական պատասխանատվությունից։
Շնորհակալ եմ Վարազդատին, և հաջողություն եմ ցանկանում իրեն և իր բոլոր արժանապատիվ գործընկերներին՝ իրենց արդար պայքարում։