Արցախի այսօրվա 4 զոհերից 2-ը Մարտունուց են, 2-ը՝ Մարտակերտից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական գործողությունների վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ, միայն հաջողվել է ճշտել, որ 4 զոհերից 2-ը Մարտունի քաղաքից են, մյուս երկուսը Մարտակերտից: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նշեմ նաև, որ զոհվածներից մեկի հայրն էլ 1992 թվականի պատերազմում էր զոհվել»,- մանրամասնել է Հակոբյանը:
Այս պահին տիրող իրավիճակի մասին էլ պատգամավորը հայտնել է, որ ռազմական գործողություններ չեն ընթանում.
«Ես բնակիչների հետ եմ զրուցել, փորձել հասկանալ իրավիճակը, նշում էին, որ մեր զինվորականների և ռուս խաղաղապահների կողմից օպերատիվ կերպով արձագանք է եղել, այս պահին բնակիչների անվտանգությունն ապահովված է, կրակոցներ չեն հնչում»:
Ավելին՝ այստեղ