1 զոհ, 22 վիրավոր. ՀՀ ոստիկանություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 9, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, խոշտանգման, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի սառը զենք կրելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, թմրանյութի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։
Ավելին՝ այստեղ