Համեստ, ընկերասեր, հումորով․ բերձորցի Երվանդի զոհվելուն ոչ ոք չի հավատում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:
20-ամյա Երվանդ Թադևոսյանը Բերձորից էր, տան ավագ որդին։ MediaHub-ի հետ զրույցում զինծառայողի դպրոցի տնօրեն Հասմիկ Հակոբյանը պատմեց, որ տղան խելացի էր, համեստ, ընկերասեր ու հումորով։
«Բազմիցս մասնակցել է դպրոցական միջոցառումներին, վայելում էր թե՛ դասընկերների, թե՛ ուսուցիչների սերն ու հարգանքը»,-պատմեց Հակոբյանը։
Ավելին՝ այստեղ