ՀԲ–ն 1 մլրդ դոլար կհատկացնի Թուրքիային
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաշխարհային բանկը հավանություն է տվել Թուրքիային 1 միլիարդ դոլարի վարկի տրամադրմանը, որը կօգնի վերականգնել փետրվարյան երկրաշարժից տուժած շրջանները, հայտնում է Star թերթը։
Համաշխարհային բանկը հավանություն է տվել Թուրքիային 1 միլիարդ դոլարի ֆինանսավորմանը՝ երկրաշարժից տուժած շրջաններում բնակարանների և հիմնական կոմունալ ծառայությունների վերականգնման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է սկսել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկրաշարժից տուժած շրջանների բնակիչների համար տների շահագործման հանձնումը։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50․500-ի։