Շվեդիայում Ղուրանի այրումն անօրինական չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայում Ղուրանի այրումն անօրինական չի եղել։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի հետ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները կշարունակվեն։
«Մենք նաև Շվեդիայում տեսել ենք Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ցույցեր։ Ինձ դուր չի գալիս այդ ամենը, բայց ես պաշտպանում եմ մարդկանց չհամաձայնելու իրավունքը, սա խոսքի ազատությունն է… Ինձ համար կարևորն այն է, որ շարունակենք վերջնական տեսքի բերել Շվեդիայի մուտքը դաշինք»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ստոկհոլմը կատարել է բոլոր պարտավորությունները, այդ թվում և նրանք, որոնք համաձայնեցված էին Թուրքիայի և Ֆինլանդիայի հետ՝ դաշինքին միանալու համար։