Պեսկովը՝ գեներալ Սերգեյ Սուրովիկինի ձերբակալության մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե ինչ է կատարվում ներկայումս գեներալ Սերգեյ Սուրովիկինի հետ, և խորհուրդ է տվել այս մասին կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության հետ, հաղորդում է Interfax-ը։
«Ոչ, ցավոք ոչ, խորհուրդ եմ տալիս դիմել ՊՆ-ին, դա նախարարության իրավասությունն է»,- լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է մեկնաբանել Սուրովիկինի պաշտոնանկության մասին տեղեկությունը։
Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է վստահել Սուրովիկինին։
«Այստեղ խոսքն այն մասին է, որ նա գերագույն գլխավոր հրամանատարն է, աշխատում է պաշտպանության նախարարի հետ, գլխավոր շտաբի պետի հետ, իսկ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների մասով խնդրում եմ կապ հաստատել նախարարության հետ», - արձագանքել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հարցին, թե որտեղ է այժմ գեներալ Սուրովիկինը, և արդյոք հաստատվում են նրա ձերբակալության մասին տեղեկությունները, Պեսկովը պատասխանել է. «Ես այստեղ ավելացնելու ոչինչ չունեմ նրան, ինչ արդեն ասել եմ այս թեմայով»։
Լրագրողները Պեսկովին խնդրել են նաև մեկնաբանել, թե արդյոք Կրեմլն անհրաժեշտ է համարում պաշտոններից հեռացնել անվտանգության աշխատակիցներին, ովքեր շփվել են Պրիգոժինի հետ և որևէ կապ ունեին նրա հետ։ Սրան Պեսկովն ասել է. «Այս հարցը բացարձակապես իմ իրավասության մեջ չէ, ես այս թեմայով այլ ասելիք չունեմ»։