Սյունիքում ՍՊԸ տնօրենը BMW-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վիրաբ Ա.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Ե.-ին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Աղբյուրի տեղեկություններով` վարորդը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Սիսիանում գործող ՍՊԸ-ներից մեկում, որպես տնօրեն: