Պետքարտուղարությունը կառուցողական է որակել Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների փուլը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին: ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, կհանդիպի նաև նրանց հետ միասին: Նա այսօր կպատմի, թե ինչպես են ընթացել բանակցությունները»,- ասաց Միլլերը։