Գիշի գյուղում սուգ է, վերջին հրաժեշտն են տալիս զпհված 36-ամյա Գագիկին և 54-ամյա Արմոյին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշի գյուղում սուգ է, վերջին հրաժեշտն են տալիս զոհված 36-ամյա Գագիկին և 54-ամյա Արմոյին
«Գյուղում սուգ է, միանգամից 2 զոհ, ահավոր է․․․ Հիմա գնում ենք, որ վերջին հրաժեշտը տանք մեր հերոսներին։ Երեկ հոգեհանգստի արարողությունն էր, այսօր էլ՝ հուղարկավորությունը։ Զինվորական կարգով են հողին հանձնելու մեր Գագիկին և Արմոյին»,- ասաց Գիշի գյուղի բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը, Գագիկ Բալայանը:
Արմո Աբգարյանն ու Գագիկ Բալայանը Գիշի գյուղից էին։Երկուսն էլ ամուսնացած էին, ունեին 4-ական երեխա։