Քիշնևի օդանավակայանում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիշնևի օդանավակայանում հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ Մոլդովայի ՆԳՆ-ին հղումով։
«Իշխանությունները հաստատում են երկու զոհի մասին տեղեկությունը»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Նշվում է, որ Թուրքիայից ժամանած օտարերկրյա քաղաքացին, ում թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովայի տարածք, իրավապահ մարմինների աշխատակցի ձեռքից խլել է ատրճանակը և մի քանի կրակոց արձակել։
Agora պորտալը հայտնում է, որ օդանավակայանում կրակ բացած տղամարդը բերման է ենթարկվել։
Ավելին՝ այստեղ