«Հրապարակ». «Ապրելու երկիր»-ը որոշել է վերականգնել նաև ճոպանուղին
Քաղաքականություն«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ միայն վերականգնել Երիտասարդական պալատը, ինչի մասին արդեն իսկ հայտարարել են, այլեւ՝ Երեւանի ճոպանուղին, որն 90-ականներից չի գործում։ Առաջիկայում ճոպանուղու նախագիծը կներկայացվի հանրությանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հին ճոպանուղու վերականգնման մասին է, այլ որոշել են ամբողջ Երեւանով անցնող ցանց ստեղծել՝ մոտ 100 կայարանով։
Մեր տեղեկություններով, առաջիկայում Երեւան են այցելելու միջազգային ճոպանուղու ցանցի ներկայացուցիչները՝ այս նախագծի քննարկման համար։ Սա այն ցանցն է, որը կառուցել է նաեւ Տաթեւի ճոպանուղին։