Ադրբեջանը ագրեսիայի գնալու նախապատրաստություններ է տեսնում․ ադրբեջանագետ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական մեդիա դաշտում Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայի գնալու մասին հրապարակումների պակաս չկա: Ես չեմ տիրապետում օպերատիվ տեղեկատվությանը, բայց իմանալով ադրբեջանական քարոզչադաշտը կարծում եմ, որ իրենք իրապես նախապատրաստություններ են տեսնում,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․
«Նման հրապարակումներով նաև շոշափում են Հայաստանից և միջազգային դերակատարներից եկող արձագանքները: Եթե այս հրապարակումներն ու օպերատիվ տեղեկատվությունը համընկնում են, ապա կարևոր է, որ ՀՀ–ն կանխարգելիչ քայեր ձեռնարկի՝ փորձելով աշխատել ներգրավված բոլոր կողմերի հետ:
Ավելին՝ այստեղ