2-ամյա երեխան մահացավ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 1-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Արեգ Ս․-ն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունիսի 26-ին «Արարատ» բժշկական կենտրոնից։ Իսկ նշված կենտրոն էր տեղափոխվել տան պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: