Լրահոս
Կարևոր


Սպանությունից հետո 42-ամյա կնոջ մեքենայից անհետացել է նաեւ նրա պայուսակը՝ մոտ 100.000 $ գումարով, անձնագիրն ու ոսկեղենը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայտնի դերասան Տիգրան Նալչաջյանի քրոջ՝ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության դեպքով սպանվածի եղբայրը Aravot.am-ին որոշ մանրամասներ հայտնեց: «Նա ամբողջությամբ խոստովանել է իր կատարածը, նույնիսկ քրոջս մեքենան հենց իրենց տան բակից են վերցրել, որով ինքը երկու օր իր ընկերների հետ հաճելի ժամանակ է անցկացրել: Սա բացահայտված սպանություն է: Այդ երիտասարդը նույնիսկ պարզել եմ, որ անցած տարի Փարաքարում երկու հոգու դանակահարել է՝ հոր ու որդու, գյուղում ներքին կարգով հարցը լուծել են, որ գործ չհարուցվի, չեն բողոքել»,- պատմեց Տիգրան Նալչաջյանը: Նա ասաց, որ քույրը, ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդի հետ ծանոթացել է համացանցով. «Քույրս սպորտի մեծ սիրահար էր, իր շրջապատը վերջերս ՈՄԱ, սպորտ, դա էր: Նա շատ ակտիվ մարզվում էր, մարտարվեստներով էր զբաղվում, երեւի այդ հետաքրքրությունների շրջանակում են ծանոթացել համացանցով: Քույրս տարբեր աղբյուրներից լավ գումար վաստակող աղջիկ էր, հայտնի ֆիրմայում էր աշխատում բարձր աշխատավարձով, նաեւ դրսի հետ էր աշխատում, import մենեջեր էր, շատ բաներ էին իրենից պատվիրում: Մեծ գումարներ էր աշխատում ու մի մեծ սխալ էր անում, մոտը մեծ գումարներ էր պահում: Որ մենակ էր ապրում, մեծ վախ ուներ, հանկարծ տուն չմտնեն, գումարը հափշտակեն, գումար էր հավաքում, որ նոր տուն գներ: Երբ տեղ էր գնում, գումարը մեքենայի մեջ էր պայուսակով պահում: Խոսքը 50-100.000 դոլարի մասին է:  Հիմա դա անհետացել է, բացի հեռախոսից, որը այդ երիտասարդը վաճառել էր: Մենք այդ մասին էլ ենք իրավապահներին ասել: Իհարկե, դժվար ապացուցելի բան է, բայց քրոջս անձնագիրն էլ չկա: Վստահ ենք, որ էլի իրենց ձեռքի գործն է: Կարծում եմ՝ հանցագործության գլխավոր շարժառիթը հենց այդ գումարն է եղել, նաեւ ոսկեղեն է եղել, որն էլի անհետացել է: Իր տանը ձեւի համար տասը դրամ չկա»: Մեր զրուցակցի խոսքով, իրենք ցմահ բանտարկություն  են պահանջելու այդ երիտասարդի համար. «Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան: Ինքն արդեն ապացուցել է, որ վտանգավոր հանցագործ է: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 7:30-ի, 8-ի սահմաններում: Քույրս Պտղնիի իր տնից դուրս է եկել , դա տեսախցիկներով էլ է ֆիքսված, մյուս տեսախցիկն էլ ֆիքսել է, թե ոնց է արդեն երեկոյան 9-ի սահմաններում մեքենան Փարաքարի կողմ գնում: Այդ դեպքը բավական արագ է տեղի ունեցել, որովհետեւ նույն օրը երեկոյան 9:30-ից հետո քրոջս հետ կոնտակտը կորել է: Այսինքն՝ հանդիպել են, քսան րոպե հետո սպանել է: Կա արդեն դատաբժշկի փորձաքննության եզրակացություն, որ խեղդամահ են արել քրոջս, այնքան է սեղմել, մինչեւ խեղդի: Քրոջս դեմքն ամբողջությամբ սկոչով փաթաթված էր, այսինքն՝ դա կանխամտածված սպանություն էր, ոտքերը, ձեռքերը՝ կապած: Ոնց որ վզին էլ պռովուդ կար, մենք նման բան էլ նկատեցինք, շատ դժվար էր նայել ինձ համար: Հրեշավոր սպանության մասին է խոսքը: Ինձ թվում է, որ իր հետ էլի մի հոգի է եղել, ես նման կասկածներ եմ ունեցել: Քույրս այդ դեպքի օրը երեկոյան օնլայն աշխատանքի էր մտնելու, որից որ ինքը եթե նույնիսկ մեկ րոպե ուշանար, կարող է աշխատանքից ազատեին, շատ խիստ էր: Եթե ռիսկի է դիմել, որ երեկոյան Պտղնիից դուրս գա, հասնի Փարաքար, որ այնտեղ ինչ-որ մեկին հանդիպի, որից հետո նորից պետք է վերադառնար, հասներ գործի, այսինքն՝ ուշանալու խնդիր է ունեցել: Այսինքն՝ դա եղել է ինչ-որ հրատապ բան, ինչ-որ հրատապ բանի համար իրեն կանչել են: Եթե դա լիներ զուտ հանդիպում կամ զբոսանք, դա չէր լինի Փարաքարում, կլիներ Երեւանի կենտրոնում կամ էլ կհանդիպեր հաջորդ օրը, գործը կվերջացներ, կգնար հանդիպման»:  Իսկ արդյո՞ք սպանությանը նախորդել է սեռական բռնություն, այս հարցն էլ առաջիկայում կհաստատի կամ կհերքի նշանակված փորձաքննությունը. «Սպասում ենք փորձաքննություններին, որոնց պատասխանները մեկից երկու ամսվա ընթացքում է լինելու, նաեւ դա կպարզվի»:
Սպանությունից հետո կնոջը 15 մետր բարձրությունից գցել են ձորակը՝ գերեզմանների մոտ,  որտեղ նախկինում քարի արտադրամաս է եղել: Տիգրան Նալչաջյանի տվյալներով, սպանություն կատարելու մեջ մեղադրվող երիտասարդն էլ է գերեզմանների մոտ ապրում, դրա համար էլ տեղանքին լավ ծանոթ է եղել:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»