ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ պետք չէ թերագնահատել Ռուսաստանին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի ծովակալ, դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ չի կարելի թերագնահատել Ռուսաստանին, գրում է Politico թերթը։
Ըստ Բաուերի՝ ՆԱՏՕ-ն իր ռազմական պլանները մշակում է՝ ելնելով նրանից, որ ռուսները կվերականգնվեն։
«Մենք համոզված ենք, որ ռուսները պատրաստվում են վերականգնվել <...> Եվ, հետևաբար, ծրագրերը հիմնված են ոչ թե ռուսական բանակի իրական վիճակի վրա, այլ այն վիճակի, որ կար նախքան Ուկրաինայի վրա հարձակվելը <...> Երբեք չպետք է թերագնահատել ռուսներին և նրանց վերականգնվելու կարողությունը, ինչպես նրանք մի քանի անգամ ցույց են տվել պատմության ընթացքում»,- բացատրել է Բաուերը:
Նա հավելել է, որ դաշինքի ծրագրերի իրականացումը ներառում է համալրման ավելացում, բավարար քանակությամբ զենքի ու զինամթերքի արտադրության ապահովում, ինչպես նաև պաշտպանության համար լրացուցիչ ռեսուրսների հատկացում։