Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում մեր տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին:
ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։ Անհրաժեշտության դեպքում զգացվածության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտու` Արաբական և Եվրասիական սալերի կոլիզիայի գոտում, որտեղ տեղի ունեցող սեյսմիկ իրադարձությունները բնորոշ են։ Տեղի ունեցած երկրաշարժերի զգալի մասը գրանցվում է սարքերի կողմից և չի զգացվում բնակչության կողմից։
Ավելին՝ այստեղ