Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Քլոյանի մանդատը տրվել է Արևիկ Ավետիսյանին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԿԸՀ-ից հայտնում են, որ այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո նրա մանդատը բաժին է հասել Անուշ Քլոյանին: Քլոյանի վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում է կայացրել հունիսի 27-ին: