ԵԱՀԿ ԽՎ–ն «Վագներ»–ը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանը ճանաչել է ահաբեկչության պետական հովանավոր, իսկ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը՝ ահաբեկչական կազմակերպություն, Facebook-ում հայտնել է պատվիրակության անդամ, պատգամավոր Եվգենյա Կրավչուկը։ Նա նշել է, որ ամփոփիչ հռչակագրում նշվում է նաև, որ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է գործողություններ ձեռնարկեն ընկերությանը կից և իրավահաջորդ կառույցների դեմ, հայտնում է News.ru–ն։
«Մենք մեր աշխատանքն ավարտեցինք Վանկուվերում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ, որը, մասնավորապես, վերաբերում է այն փաստին, որ Ռուսաստանի կառավարության անունից «Վագներ» խմբի գործողությունները իրավամբ կարող են որակվել որպես ահաբեկչական»,– գրել է նա։