Լրահոս
Կարևոր


Մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

 

350 հայ գործարար աշխարհի ավելի քան 15 քաղաքներից։ Հայաստանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության ամենամյա «Global business Forum»-ը։ Այս տարի այն անց է կացվում «Կառուցիր գլոբալ նեթվորք գլոբալ բիզնեսի համար» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆորումը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, միջոցառումներ և քննարկումներ։ Յուրաքանչյուր տարի «Մանթաշյանց» գործարարների ակումբը մոտ 650 միջոցառում է կազմակերպում։

«Global business Forum»-ն այդ միջոցառումներից ամենամեծն է։ Ակումբի անդամ գործարարները նշում են, որ նման հանդիպումների ընթացքում իրենք ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլև գործարար նոր կապեր ստեղծելու լավ հնարավորություն ստանում։ «Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ն այն լավագույն` չկրկնվող հարթակն է, որտեղ հանդիպում են աշխարհի հայախոս գործարարները: Նոր ծանոթություններ, նոր կապեր, նոր գործարքներ: «Մանթաշյանց» գործարարների միության այս նախաձեռնությունը բիզնես աշխարհագրությունը ընդլայնելու ամենակարճ ճանապարհն է: Մեկ ձեռքսեղմում, ու տեղացի գործարարները կարող են դուրս գալ միջազգային շուկա, նոր կապեր հաստատել, դրանց միջոցով նոր շուկաներ գտնել, դիրքեր ամրապնդել, խնդիրներ լուծել:

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ իրենց նպատակն է մեծացնել ակումբի աշխարհագրությունը, և եթե այսօր աշխարհի 10 քաղաքներում մանթաշյանականները կարողանում են գործընկերներ գտնել, ապա մինչև տարեվերջ նախատեսում են այդ քաղաքների թիվը հասցնել 20-ի: Միությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման հնարավորություն է ստեղծում, բայց՝ գործարարության տեսանկյունից: Այսպես «Global business Forum»-ի մասնակիցների թվում են նաև գործարարներ Լոս Անջելեսից, որոնք երկար ժամանակ Հայաստան չէին եկել։ Մանթաշյանականների մեջ կան գործարարներ, որ սկսել են ԱՄՆից ներդրումներ անել Հայաստանում։ «Մարդիկ հանդիպում են, ամիսներով շփվում և միջանձնային հարաբերությունների շնորհիվ ներդրումների գործընթացն ավելի փափուկ է կատարվում», - նշում է միության նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Մանթաշյանց»-ի ընդհանուր գլոբալ առաքելությունն է՝ օգնել ամբողջ աշխարհում հայ գործարարներին ավելի արդյունավետ լինել, ավելի արագ լուծել իրենց խնդիրները և արագ զարգանալ: Ներկայում «Մանթաշյանց» գործարարների միությունը աշխարհում ունի 10 մասնաճյուղ՝ Երևանում, Արցախում, Գյումրիում, Վանաձորում, Դուբայում, Մոսկվայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում Թբիլիսիում, որոնցում ընդգրկված է 450 գործարար: Նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել Ջավախքում, Չինաստանում, Ղազախստանում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Իրանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր: Ակումբի գաղափարախոսությունն է՝ ««Մենք»-ն ուժեղ է «ես»-ից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Կոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր Կամենդատյան