Tinder-ի համահիմնադիր Շոն Ռեդը 32 միլիոն դոլարով վաճառքի է հանել իր տունը Հոլիվուդի բլուրներում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շոն Ռեդը, ով Tinder ծանոթությունների համար նախատեսված հավելվածի համահիմնադիրն է, ցանկանում է վաճառել Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատունը: Այս մասին գրում է The New York Post-ը։
2018 թվականին 37-ամյա ձեռներեցը մոտ 1000 քմ մակերեսով տունը գնել է ներդրող Կուրտ Ռապպապորտից՝ 26,5 միլիոն դոլարով: Այժմ Շոն Ռեդը և նրա կինը 32 միլիոն դոլար են առաջարկում հինգ ննջարանով և ինը լոգասենյակով առանձնատան համար:
«Այս տունը գլուխգործոց է։ Յուրաքանչյուր սենյակ արվեստի գործ է»,- ասել է անշարժ գույքի վաճառքով զբաղվող ռիելթոր Ահարոն Քիրմանը:
Հոլիվուդյան բլուրներում գտնվող 1936 թվականին կառուցված առանձնատունը տարիներ շարունակ իր մեծության և շքեղության շնորհիվ գտնվել է ուշադրության կենտրոնում: Այն նաև հայտնվել է Architectural Digest ամսագրի շապիկին: