Առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի կողմից առևանգված հայ զինծառայողներն Ադրբեջանում տեղի ունեցած հերթական կեղծ դատավարությամբ ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախօրեին կայացած դատական նիստի ժամանակ դատախազը հայ զինծառայողների համար պահանջել էր 12 տարվա ազատազրկում։ Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել իր իսկ զինծառայողների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված հայ զինծառայողներին՝ նրանց մեղադրելով իբր պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների նախապատրաստման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն ադրբեջանցի դիվերսանտների կողմից առևանգվել էին մայիսի 26-ին՝ դիրքեր սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի զինված խումբը հատել է Հայաստանի սահմանը և առևանգել հայ զինծառայողներին։ Հայտնաբերված մեքենայում նաև առկա է եղել զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: