Լրահոս
Կարևոր


Տղաս այսօր պետք է վերադառնար տուն․ զոհված զինծառայողի հայր

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան մարտերի մասնակից, զոհված զինծառայող Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր հուլիսի 7-ն է, տղաս այսօր պետք է ավարտեր ծառայությունը և վերադառնար տուն, բայց չվերադարձավ, ավելի ճիշտ Սյունիքի լեռներից վերադարձավ Եռաբլուր՝ այն էլ վրաց-ազերիական «Կրասնի մոստ» անցակետով։ Նույն ժամին, երբ 32 հայ զինծառայողների մարմիններով բեռնատարը Վրաստանից Նոյեմբերյանով հասնում էր Սևան, հանդիպակաց ուղղությամբ իր մեքենայով անցել է աղջիկս, գնում էր Նոյեմբերյան եղբոր համար մոմ վառելու Նոյեմբերյանի բարձր սարերից մեկի՝ Սրբասարի գագաթի սրբավայրում, որի ստորոտում ամառները միշտ անց են կացրել իմ երեխաները։

Տղաս ուներ աստվածային մարդկայնություն ու մեծահոգություն, մարդկային կարեկցանք։ Մի անգամ երբ փոքր էր, գիշերվա մթին սարերում տեսավ ծանր անձրևի տակ ընկած մի գյուղացու՝ թաց ու անշոր, 2 հազար մետր բարձրություն, ցուրտ, մութ․․․ ինձ ստիպեց նրան տանել մեր կացարան ու պահել մինչև լույս․․․ Մի ուրիշ անգամ, հիշում եմ, Երևանում շենքի պատշգամբից նայում էի ներքև, կատուն ընկավ մեքենայի տակ․․․ կարդոնից տուփ սարքեց, շորեր դրեց, կատվին դրեց տուփի մեջ և տարավ դաշտում թաղեց։ Տղաս բնավորությամբ շռայլ էր, երկնային մի բան կար նրա այդ շռայլության մեջ ու երևի դա կապ ունի նրա զոհվելու հետ։ Համացանցում շատ ինֆորմացիա ու վիդեոներ կան, համաձայն որոնց, երբ ազերիները կանգնում են ծանր վիրավոր տղայիս գլխին, ավելի ուշ նրան (ծանր վիրավորին) սպանում են և հետ տալիս՝ կեղծ բժշկական օգնություն բեմադրելուց հետո։ Դա ճիշտ չէ, նրան ծանր վիրավոր վիճակում չեն սպանել, բայց դաժան են եղել։ Որոշ մանրամասների մասին կգրեմ ավելի ուշ։

Ամեն օր քայլում եմ Եռաբլուրի անմեղ հայացքով նայող պատանիների՝ մեր զինվորների նկարների միջով, հիմնականում 18-22 տարեկաններ են, պատանեկան ռոմանտիզմով ու հայրենասիրությամբ, իսկ նրանց ընտանիքները՞ ․․․ կարողանալո՞ւ են երբևէ ոտքի կանգնել ․․․ կասկածում եմ, նրանց ընտանիքներում դեռ հաջորդ սերունդն է քաշելու 19-22 տարեկան կործանված կյանքի կորստի բեռը: Ու միայն պրոֆեսիոնալ, քիչ զոհեր տվող, նեղ մասնագիտացած, տեխնոլոգիապես հագեցած բանակն է ունակ այս ամենի առաջն առնելու։ Բայց ինչ բանակ առանց դաշնակից բանակների (լեռների ծայրերին դիրքերում ծվարած՝ առանց դաշնակիցների), ի՞նչ բանակ առանց զարգացած տնտեսության, քաղաքական համակարգի, հասարակության, կրթության, գիտության։

Երևանում, Փարաքարի կողքը, դաշտերի միջով մի ճանապարհ կա, երբ տղաս փոքր էր, ուսերիս դրած հաճախ քայլում էի այդ ճանապարհով։ Հիմա նա չկա ու այդ ճանապարհը մագնիսի նման քաշում է, անվերջ ճանապարհս փոխում եմ, որ այդ ճանապարհով գնամ-գամ ու էսպես անվերջ, երևի մինչև կյանքիս վերջ․․․ այդ ճանապարհի վրա մնացել է այն, ինչ կար 18 տարի առաջ՝ 1-2 տարեկան տղաս և ես․․․ նա՝ իմ փոքրիկ տղան, նստած իմ ուսերին։ Ամեն օր քայլում եմ այդ ճանապարհով, նրան զգում ուսերիս, հոգիս ցավում է, բայց այդ ճանապարհից հրաժարվելու ուժ առայժմ չունեմ»։ 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»