Զելենսկին կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստին, որը կկայանա հուլիսի 11-12-ը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր քարտուղարն ասել է, որ ակնկալում է, որ դաշինքի առաջնորդները կհամաձայնեցնեն երեք տարրերից բաղկացած փաթեթը, որը Ուկրաինային կմոտեցնի Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Փաթեթը կներառի փոխգործունակության աջակցության բազմամյա ծրագիր, բարելավված քաղաքական կապեր՝ Նախագահ Զելենսկու մասնակցությունը ՆԱՏՕ-Ուկրաինա նոր խորհրդի անդրանիկ նիստին»,- ասել է նա՝ հավելելով, որ դա նաև հաստատում է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ .
Ստոլտենբերգը նաեւ հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կմեծացնեն Ուկրաինա հրետանային զինամթերքի մատակարարումը։