Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակն՝ առաջիկայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Ավելին՝ այստեղ