Մարտակերտի շրջանում 3 եւ 6 տարեկան երկու երեխա է մահացել․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտակերտի շրջանում 3 եւ 6 տարեկան երկու երեխա է մահացել: Հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
«Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։
Ժամը 17:30-ի սահմաններում վերադարձել է տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։
Հաղորդումը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժին, որից հետո համատեղ սկսվել է երեխաների որոնման աշխատանքները։
Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել:
Կանչի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Գ.-ն ժամը 07:25-ի սահմաններում, ստուգելու նպատակով բացել է նույն փողոցում կայանված իրեն պատկանող նշված ավտոմեքենայի դուռը, որտեղ հայտնաբերել է հուլիսի 7-ից անհայտ կորած երեխաների դիերը:
Ավելին՝ այստեղ