Ռուսաստանը «հրաշալի հասկանում է», որ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվել. Պեսկով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ազովի» գումարտակի հրամանատարների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա հանդիսանում է գործող պայմանավորվածությունների խախտում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, զինվորականների տեղափոխման մասին ռուսական կողմին ոչ ոք չի ծանուցել, և, ըստ պայմանավորվածությունների, այդ զինվորները պետք է մնային Թուրքիայում մինչև ուկրաինական հակամարտության ավարտը։
Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանը «հրաշալի հասկանում է», որ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստվելիս, և Անկարան համերաշխ է դաշինքի հետ՝ լինելով դրա անդամ, սակայն «պայմանագրերի խախտումը ոչ մեկին չի զարդարում»։